-
20.11.2016|
20:10
Նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալը պետք է լինի Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
-
20.11.2016|
20:08
ԵՄ տրանսպորտի նախարարները Եվրահանձնաժողովին մանդատ կներկայացնեն Հայաստանի հետ օդային տրանսպորտի համապարփակ համաձայնագրի կնքման մասին բանակցությունների մեկնարկի համար, փոխանցում է Aviation Week-ը։
-
20.11.2016|
20:07
Թուրքիայի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Մահմեդ Շեմշեկին ստում է՝ Ստամբուլում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ասել է Հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը։
-
20.11.2016|
20:06
Թուրքիայի Մարդին քաղաքում մեկ օրում ձերբակալվել է քրդամետ դեմոկրատական շրջանների կուսակցության (DBP) 51 անդամ, 20-ի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել` գրում է թուրքական diken.com.tr կայքը:
-
20.11.2016|
20:05
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհուրդ է տվել չշտապել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին եզրակացություններ անել:
-
20.11.2016|
20:04
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Instagram-ում նշել է, որ «Արսենալի» հետ խաղից հետո իրեն է զանգահարել լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
-
20.11.2016|
17:21
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Հանրապետության մյուս մարզերում առանց տեղումների եղանակ է:
-
19.11.2016|
23:42
Ծագումով ֆրանսիացի մոդելավորող Սոֆի Տելեն, որի հաճախորդներից մեկը եղել է Միշել Օբաման, հրաժարվել է աշխատել ԱՄՆ նոր առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ։ Հայտարարությունը նա արել է բաց նամակում՝ Twitter-ում։
-
19.11.2016|
23:41
Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ հայտնում է Just Jared-ը:
-
19.11.2016|
23:39
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոնսիստորիա է անցկացրել, որի ընթացքում հռչակել է 17 նոր կարդինալների։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում բարեգթության սուրբ դարպասների փակման նախօրեին կարդինալ են հռչակվել 5 մայր ցամաքները ներկայացնող կաթոլիկ հիերարխներ՝ հայտնում է Սուրբ գահի մամլո ծառայությունը։